Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով ում է «ցրում» խորհրդարանում

Ով ում է «ցրում» խորհրդարանում
07.10.2015 | 22:13

ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղան ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում իրականացված ստուգումների արդյունքները: Նա նշեց, որ բոլոր ողջամիտ ժամկետները սպառված են, այնինչ կառավարությունը չի հրապարակում Ծառուկյանի հարկային խախտումների տեղեկությունը: Նիկոլ Փաշինյանը վարչապետից հետաքրքրվեց. «Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պարզապես ուզում է սեպ խրել ձեր ու ձեր խնամի պարոն Ծառուկյանի միջև, որովհետև ձեզ հանձնարարում է բամփել նրան, իսկ ինքը հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով է պարգևատրում Ծառուկյանին: Այդ երբվանի՞ց են միլիոնավոր դոլարների հարկեր չվճարողներին մեդալով պարգևատրում: Թե՞ այսպիսով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում Ծառուկյանից»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ստուգումներն ու ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, տեղեկատվություն կարող է հրապարակվել միայն աշխատանքների ավարտից հետո: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը միայն ֆինանսների նախարարության դաշտում չէ, Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ շարունակում են օդում կախված մնալ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական հանցագործությունների մասին լուրերը: «Կամ պետք է արձանագրենք, որ Սերժ Սրագսյանը զուտ քաղաքական դրդապատճառներով արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, կամ երկրորդը, եթե դա համապատասխանում է իրականությանը, պետք է ընթացք տալ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իշխանություններն այս հարցերի պատասխանները պետք է տան, չեն կարող ցրել հարցը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե առայսօր Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, նշանակում է փաստ չկա:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ